Design a site like this with WordPress.com
Get started

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. նոյեմբերի 23-27

img_20201012_1347196764127237354024559.jpgՈւսումնական նոյեմբեր

Դասավանդողի աշխատաժամանակ. նոյեմբեր 2020

Ուսումնական նախագծերը՝

Ընթերցանություն՝ Շարունակել կարդալ “Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. նոյեմբերի 23-27”

Երկրագործական և տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես. նոյեմբերի 16-20

received_6567844049774003681281594005314532.jpegՈւսումնական նոյեմբեր

Դասավանդողի աշխատաժամանակ. նոյեմբեր 2020

Ուսումնական նախագծերը՝

Ընթերցանություն՝

Շարունակել կարդալ “Երկրագործական և տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես. նոյեմբերի 16-20”

9.11-13.11. աշխատանքային նախագիծ

img_20201012_1345261606052237465848421.jpgՈւսումնական նոյեմբեր

Դասավանդողի աշխատաժամանակ. նոյեմբեր 2020

Ուսումնական նախագծերը՝

Ընթերցանություն՝

 Աթաբեկ Խնկոյան. Գայլն ու կատուն

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

նոյեմբերի 9-10

Ընտանեկան հեռավար-առցանց ինքնակրթության դպրոցներ Շարունակել կարդալ “9.11-13.11. աշխատանքային նախագիծ”

Նոյեմբերի 2-6-ի մասնագիտական զարգացման սեմինարների մասին

img_20201006_1307466700237951085384852.jpgՆոյեմբերի 2-6-ին «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի լաբորատորիաները կազմակերպել էին համատեղ ուսումնական պարապմունքներ կրտսեր դպրոցի դասվար-դաստիարակների, ուսուցչի օգնականների համար: Բովանդակայաին ուղղությունները տարբեր էին, նախատեսվում էին առցանց ու առկա հարթակներում: Դասավանդողները՝ նախապես, համապատասխան ձևաթղթի միջոցով ընտրում էին, թե որ սեմինարին են մասնակցելու: Մասնագիտական զարգացման սեմինարները կայացել են ըստ հրապարակված օրակարգի:

Շախմատի սեմինար-պարապմունքի ընթացքում, որը կազմակերպված էր M Teams առցանց հարթակում վերհիշեցինք խաղաքարերի արժեքները, ծանոթացանք նշագրությանն ու պայմանական նշաններին, կրկին անդրադարձանք շախ, մատ, պատ, փոխատեղում հասկացություններին: Ընթացքը հետաքրքիր էր, ուսուցանող:

Մասնագիտական սեմինարները հինգ և վեց տարեկանների դասվարների հետ կազմակերպված էին M Teams առցանց հարթակում: Խմբերի հետ քննարկեցինք հոկտեմբերյան նախագծերը, նոյեմբերյան նախագծերը, նախապատրաստությունները  «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծային ուղղություններին: Հինգ տարեկանների դասվարների հետ քննարկեցինք ու հրապարակեցինք նոյեմբերի «Ամսիկներ» նախագծի ուղղությունները:

Արտակարգ Սեբաստացու օրեր

img_20201007_125641-16982583144223436771.jpg«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»

2020-2021 ուստարին արտակարգ է իր բովանդակությամբ ու կազմակերպմամբ:  Նոյեմբերը կրթահամալիրյան ուսումնական օրացույցում տոնական է ու խորհրդանշական՝ սկսվում են կրթահամալիրյան օրերը: Այս անգամ կրթահամալիրյան տոները մեկնարկեցին ընտանեկան դպրոցներում՝ թթուդրեքի ծիսական նախագծով:

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Արտակարգ Սեբաստացու օրեր”

Նոյեմբերի 2-6-ի աշխատակարգ

նոյեմբերի 2-6

Դասավանդողի աշխատաժամանակ. նոյեմբեր 2020

Աշխատանքային ուղղությունները՝

  1. «Ուսումնական աշուն» ընտանեկան նախագծերի համակարգում-հրապարակում.
  2. Սովորողների անհատական բլոգների բարելավման աշխատանքներ.
  3. «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիայի աշխատանքների համակարգում.
  4. Micrososft Teams առցանց հարթակում սեմինարներ 5-6 տարեկանների դասվարների հետ.
  5. Ինքնակրթության նախագծեր՝
  • «Ուսումնական մեղվանոց» նախագծային փաթեթի մշակում-ամբողջացում.
  • Դպիրյան վերլուծական հոդվածի մեկնարկ ամառային ընտանեկան դպրոցների մասին
  • «Դպիրի» ընթերցում