Արևելյան դպրոցի 3-3 դասարանի նախագծային խմբի և ընտանեկան դպրոցների գիտելիքի ֆլեշմոբը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու այգում։
Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու այգում
Հասցե՝ Րաֆֆու փողոց (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան)
Օրը՝ սեպտեմբերի 1
Տևողությունը՝ 10:00-11:30
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 3-3 դասարանի նախագծային խումբ և ընտանեկան դպրոցներ
Նախագծային խմբի ղեկավար՝ Անահիտ Հարությունյան
Օգնական՝ Նելլի Թովմասյան, Նունե Խաչիկօղլյան
Լուսա-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝ Նունե Խաչիկօղլյան, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակը՝ 2020-2021 ուստարվա մեկնարկ, մարզական ֆլեշմոբի իրականացում։
Նախագծային խմբի ղեկավարը, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչները և սովորողները մարզական հագուստով, հարմար մարզական կոշիկներով, օղակով, ցատկապարանով, գնդակով, ուսապարկով հանդիպում են Սուրբ Երրորդություն եկեղեցու այգում։
Անհրաժեշտ իրեր՝
Նախագծի մասնակիցները ուսապարկում պետք է ունենան՝
- արևապաշտպան գլխարկ․
- ջուր, բրդուճ․
- խոնավ և չոր անձեռոցիկ․
- ախտահանիչ նյութ, դիմակ
- մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ
- օղակ, ցատկապարան, գնդակ։
Օրակարգում՝
- քայլք, զրույց — պատումներ (փոքր խմբերով)
- միջավայրի խնամք
- մարզական խաղեր, ազգային խաղեր
- ընթերցումներ։
Ամփոփում․ ուղիղ եթերներ, հրապարակումներ բլոգներում։
Մասնակիցներն են՝
Դավիթ Արզումանյան
Նարինե Վիրաբյան
Նատալի Գալստյան
Ռուզաննա Դանիելյան
Դանիելա Խուդոյան
Անրի Ղազարյան
Մարի եղիազարովա