Արտակարգ սեպտեմբերով ուսումնական տարի
սեպտեմբերի 1․ գիտելիքի, գրի և դպրության օր
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։
Արտակարգ բացօթյա մարզական հանդիպում Սուրբ Երրորդություն եկեղեցու այգում
ընտանեկան նախագիծ # 1․ ընտանեկան-ճամփորդական նախագծեր
Սիրելի սեբաստացի ընտանիք, սեպտեմբերի 1-ին կարող եք մեկնել ուսումնական-ընտանեկան ճամփորդության, հաղթահարել ձեր նախընտրած բարձունքը, գիտելիքի օրվա առթիվ ուղղել ձեր խոսքը հաղթահարված բարձունքից, հանդես գալ միասնական ընթերցանությամբ, երգ ու պարով։ Նախապես ընտրեք բարձունքը, ուսումնասիրեք ճանապարհը, որոշ տեղեկություններ հավաքեք տվյալ տեղանքի, վայրի մասին, նախապատրաստեք ճամփորդական պայուսակը՝ անհրաժեշտ իրերով։