31-ը հուլիսի, 2020 թվական
Ամառը կրթահամալիրում նույնքան ակտիվ ու աշխատանքային է, որքան ամբողջ տարին: Ուրբաթօրյա շրջայցի մասնակիցները անցան կրթահամալիրի արևելյան պարտեզով՝ կանաչի ու խնամքի մեջ կորած: Այս օրեին կրթահամալիրում գործում են 6-10 տարեկանների ամառային ճամբարներն ու 2-5 տարեկնների պարտեզային խմբերը: Բացօթյա միջավայրում սաները լողում էին, խաղում, սովորում:
Նոր ուումնական տարվան նախապատրաստվելիս բակ-պարտեզները հանդես են գալիս որպես բացօթյա ուսումնական միջավայրեր՝ իրենց գործունեության անկյուններով: Լուսանկարները պատմում են:
Ակտիվ է ընդունելության ընթացքը: Հատկապես տպավորիչ էին մեր նոր հինգ տարեկան սաները, ովքեր այնքան էին հավանել իրենց նոր միջավայրը, որ չէին ցանկանում գնալ տուն:
Պարտեզային խմբերում ջրթափի ու ջրցանի ծեսն էր: