Design a site like this with WordPress.com
Get started

Ծնողական առցանց քննարկում-զրույց

Հեծանիվոտ գարունըՀուլիսի 4-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, կայացավ ծնողական հանդիպումը առցանց Ms Teams հարթակում:

Զրույց-քննարկման ընթացքում ամփոփվեց 2019-2020 ուստարին ըստ ուսումնական շրջանների: Սովորողների տարվա գործունեությունը դասարանական բլոգներում ներկայացված էին ըստ իրենց բլոգային էջերի, ունեցած խմբային ու անհատական հրապարակումների: Ամփոփման հաջորդ փաթեթը ուղղված էր սովորողին ու ընտանիքին: Սովորողն ընտանիքի աջակցությամբ ամփոփել էր իր ուսումնական տարին՝ առանձնացնելով լավագույն ընտանեկան, ուսումնական նախագծերը, ռադիոհաղորդումը, հորինուկը, ճամփորդությունները, Paint-ով ու ջրաներկ-գուաշով ստեղծված նկարների ընտրանին: Սովորողը պատմել է նաև իր հաջողությունների ու դժվարությունների, ամառային ծրագրերի մասին: Ներկայացված աշխատանքներն են:

Հաջորդիվ քննարկեցին ամառային ուսումնական աշխատանքները: Անդրադարձանք քանդակագործության փառատոնին, ուսումնական մեղվանոցին, ընթերցողական նախագծերին, բլոգավարությանը, ամառային արտակարգ ճամբարներին:

2020-2021 ուստարվան ընդառաջ պայմանավորվեցինք օգոստոսյան առցանց հանդիպումների մասին: Հանդիպումը ավարտեցինք հարց ու պատասխանով, ջերմ ու համերաշխ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: