Հուլիսի 4-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, կայացավ ծնողական հանդիպումը առցանց Ms Teams հարթակում:
Զրույց-քննարկման ընթացքում ամփոփվեց 2019-2020 ուստարին ըստ ուսումնական շրջանների: Սովորողների տարվա գործունեությունը դասարանական բլոգներում ներկայացված էին ըստ իրենց բլոգային էջերի, ունեցած խմբային ու անհատական հրապարակումների: Ամփոփման հաջորդ փաթեթը ուղղված էր սովորողին ու ընտանիքին: Սովորողն ընտանիքի աջակցությամբ ամփոփել էր իր ուսումնական տարին՝ առանձնացնելով լավագույն ընտանեկան, ուսումնական նախագծերը, ռադիոհաղորդումը, հորինուկը, ճամփորդությունները, Paint-ով ու ջրաներկ-գուաշով ստեղծված նկարների ընտրանին: Սովորողը պատմել է նաև իր հաջողությունների ու դժվարությունների, ամառային ծրագրերի մասին: Ներկայացված աշխատանքներն են: Շարունակել կարդալ “Ծնողական առցանց քննարկում-զրույց”