Design a site like this with WordPress.com
Get started

Հերթապահ ուսուցչի օրագիր

img_20200731_102509801816991900198608.jpg31-ը հուլիսի, 2020 թվական

Ամառը կրթահամալիրում նույնքան ակտիվ ու աշխատանքային է, որքան ամբողջ տարին: Ուրբաթօրյա շրջայցի մասնակիցները անցան կրթահամալիրի արևելյան պարտեզով՝ կանաչի ու խնամքի մեջ կորած: Այս օրեին կրթահամալիրում գործում են 6-10 տարեկանների ամառային ճամբարներն ու 2-5 տարեկնների պարտեզային խմբերը: Բացօթյա միջավայրում սաները լողում էին, խաղում, սովորում: Շարունակել կարդալ “Հերթապահ ուսուցչի օրագիր”

Ծնողական առցանց քննարկում-զրույց

Հեծանիվոտ գարունըՀուլիսի 4-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, կայացավ ծնողական հանդիպումը առցանց Ms Teams հարթակում:

Զրույց-քննարկման ընթացքում ամփոփվեց 2019-2020 ուստարին ըստ ուսումնական շրջանների: Սովորողների տարվա գործունեությունը դասարանական բլոգներում ներկայացված էին ըստ իրենց բլոգային էջերի, ունեցած խմբային ու անհատական հրապարակումների: Ամփոփման հաջորդ փաթեթը ուղղված էր սովորողին ու ընտանիքին: Սովորողն ընտանիքի աջակցությամբ ամփոփել էր իր ուսումնական տարին՝ առանձնացնելով լավագույն ընտանեկան, ուսումնական նախագծերը, ռադիոհաղորդումը, հորինուկը, ճամփորդությունները, Paint-ով ու ջրաներկ-գուաշով ստեղծված նկարների ընտրանին: Սովորողը պատմել է նաև իր հաջողությունների ու դժվարությունների, ամառային ծրագրերի մասին: Ներկայացված աշխատանքներն են: Շարունակել կարդալ “Ծնողական առցանց քննարկում-զրույց”

Ծնողական հանդիպում

fb_img_15919671068125639028009030042282.jpgհուլիսի 4, սկիզբը` 16:00

Հանդիպումը առցանց Ms Teams հարթակում

Օրակարգում՝

 

«Ամառային դպրոց» նախագծային փաթեթ

Գարուն աղջիկ (2)

2020-2021 ուստարի

հուլիս-օգոստոս

Բովանդակային ուղղությունները

Աշխատանք ընտանեկան դպրոցներում՝

Մասնագիտական աշխատանք՝

Ինքնակրթություն

 

 

 

Սասունցի Դավիթ. քանդակ Ալեն Բալայանից

Նիդերլանդներ, Հաագա

Հեռավար ուսուցման սովորող Ալեն Բալայանը մասնակցում է «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոնին: Քանդակել է Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Սասունցի Դավթին: