Հունիսի 23-ին կրթահամալիրի տնօրենը հանդիպեց կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հերթական խմբի հետ: Հանդիպմանն ընդառաջ ներկայացվել է 2019-2020 ուստարվա գործունեության ամփոփումը:
Հանդիպման ընթացքում կրթահամալիրի տնօրենը առաջարկեց քննարկել 1-3-րդ դասարանի դասվարին ներկայացվող պահանջները, դրանց համապատասխանությունը մեր ունեցած, ձեռք բերած կարողություններին ու հմտություններին: Բացի մասնագիտական գիտելիքներից կարևոր են մարզական, երաժշտական ունակությունները, դրանց կազմակերպումը:
Հաջորդիվ քննարկումը 1-3-րդ դասարանների ուսումնական պլանի քննարկումն էր. անդրադարձը խոցելի կետերին՝ մասնավորապես օտար լեզուների պարապմունքներին դասվարների պարտադիր մասնակցությանը: Շարունակել կարդալ “Մանկավարժական հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ”