Սիրելի՛ սովորող, ջերմ ու արևոտ ամառ է: Դու շարունակում ես մնալ տանը, ընտանիքիդ հետ: Իհարկե, առողջությունը կարևոր է, ու պետք է հետևել առողջության պահպանման բոլոր կանոններին: Փորձել եմ հետաքրքիր աշխատանքներ առաջարկել քեզ, որպեսզի ամառդ ուսումնական ու հետաքրքիր լինի:
Բակում կամ տանը շատ խաղա՛, մարզի՛ր մարմինդ ու միտքդ, կոփվի՛ր, վայելի՛ր մաքուր օդը, արևը, ջուրն ու մրգերը: Ամեն օր կարդա՛, հաճախ երազի՛ր: Ընտանիքիդ հետ ճամփորդի՛ր, նոր բաներ սովորի՛ր ու սովորեցրո՛ւ:
Քեզ մաղթում եմ առողջ, ուրախ ու ուսումնական ամառ:
Հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին առաջարկում եմ աշխատել այս նախագծային փաթեթներով: Աշխատանքներդ, պատումներդ, տեսանյութերդ ուղարկի՛ր իմ էլեկտրոնային փոստին:
Նախագծային ուղղությունները՝
- «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոն
- «Պզպզան մեղվանոց» ամառային ուրախ նախագիծ
- «Բազմապատկում և բաժանում» տեսադասերի փաթեթ
Շարունակվող նախագծեր՝