Նախագծի հիմքը՝ «Ուսումնական մեղվանոց» նախագիծը
Նախագծի նպատակը՝
Մասնակցել «Ուսումնական մեղվանոց» նախագծին
Նախագծի խնդիրները՝
- մեղուների մասին տեղեկությունների ձեռքբերում.
- լեզվական ու ստեղծագործական աշխատանքների իրականացմամբ զարգացնել ստեղծագործական մտածողությունը.
- այցելել մեղվանոց, յուրացնել ու պահպանել անվտանգության կանոնները.
- ստեղծել ուսումնական փաթեթներ. տեսանյութեր, ռադիոնյութեր…:
Ստեղծված աշխատանքները հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում:
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունիսի 16-ից օգոստոսի 31:
Նախագծի ընթացքում՝
Ընթերցել մեղուների մասին պատմող այս տեղեկատվական տեքստերը:
- Հորինել հանելուկներ, խնդիրներ մեղուների մասին:
- Ստեղծել մեղվաբառարան, տարբեր տեխնոլոգիական ու նկարչական աշխատանքներ:
- Պատրաստել ռադիոնյութ ու պատմել մեղուների, մեղրի մասին:
Ամռան ընթացքում այցելելով գյուղ, կարող ես շրջել, հետաքրքրվել, գտնել մեղվապահների: հարցազրույց վարել մեղվապահի հետ: Լուսանկարել ձեր գյուղի մեղվանոցը, փեթակները:
Դիտել այս տեսանյութը:
Բզզան TV
Ծանոթանալ անվտանգության կանոններին: