2020թ. հունիսի 15-ին սկսվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա բաց քանդակագործության փառատոնը՝ Սասնալանջ կամ Մհերի դուռ. քանդակագործների ստեղծագործական հավաքը։
Կրթահամալիրում կազմակերպվող հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում «Սասնա ծռեր» էպոսը դառնում է ուսումնասիրության և ինքնաբացահայտման հաջողված նախագիծ:
Մասնակիցները՝ գործող արվեստագետներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչներ, դասախոսներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ՝ սովորողներ, ուսանողներ, ընտանիքներ։
Քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, փայտ, որմնանկար, ջրավազան, շատրվան, կանաչ թումբ….
Աշխատանքները կիրականացվեն կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ջերմոց-լաբորատորիա…, մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում…
Ստեղծագործությունների թեմատիկան՝ «Սասնա ծռեր» էպոսից։
Աշխատանքները կձևավորեն Սարալանջը՝ որպես Սասնալանջ, կամբողջանա Փառատոնային պուրակը՝ իր Ագռավաքար քարանձավով։
Սիրելի սովորողներ, սկսում ենք ընտանիքներով կարդալ, յուրացնել էպոսը, մեր աշխատանքներով ներկայացնել էպոսը:
Ընթերցման համար՝
Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»
Դիտման համար՝
«Սասնա Ծռեր. Սասունցի Դավիթ» մուլտֆիլմ
Քանդակագործ Վիգեն Ավետիսը էպոսի մասին
Փառատոնի կայքը՝ https://sculpturemskh.wordpress.com/
Սասնալանջ կամ Մհերի դուռ փառատոնին հայտագրվելու համար անցնել հղումով: