Design a site like this with WordPress.com
Get started

Ուսումնական չորրորդ շրջանի ամփոփում

thumbnail_NATALIՄայիսի 25-ից հունիսի 5 ուսումնական ճամբարի աշխատակարգ

Հունիսի 8-12. պլեներային նախագծեր

Իրականացված նախագծեր՝

Մարզական գործունեության ամփոփում. 2019-2020 ուստարի

fb_img_15919671068125639028009030042282.jpgՖիզկուտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքեր արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: (Ուսումնական պլան, կետ 25):

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանում սովորողների մարզական գործունեությունը կազմակերպվել է ըստ ուսումնական պլանի, կարգի:

2019-2020 ուսումնական տարվա ընթացքում մարզական գործունեությունը ներառել է հետևյալ բաղադրիչները՝

  • ամենօրյա մարզական դադար-ընդմիջումներ.
  • մարմնամարզական պարապմունքներ.
  • բակային, ազգային խաղեր.
  • բարձունքի հաղթահարման ճամփորդական նախագծեր.

Իհարկե, այս բոլոր բաղադրիչներին մանրամասն կանդրադառնամ, սակայն, թագավարակը առաջ բերեց նաև հաջորդ բաղադրիչը՝ ընտանեկան մարզական դպրոցները:

Եվ այսպես, մարզական դադար-ընդմիջումներ ուսումնական օրվա ընթացքում մի քանի անգամ կարող էինք ունենալ: Առաջին մարզումը առավոտյան ընդհանուր պարապմունքի ընթացքում էր, երկրորդը՝ ուսումնական առաջին պարապմունքից հետո, իսկ հաջորդը՝ ըստ օրվա և իրավիճակի: Մարզական ընդմիջումները կազմակերպվում էին և՛ դասասենյակում, և՛ բակ-պարտեզում: Այն, սովորաբար, տևում էր մինչև 5 րոպե, ներառում էր նախավարժանք, ուրախ ռիթմիկ-պարային վարժություններ: Ընդմիջման մի հատված սովորողներն էին կազմակերպում, մինչև 20 րոպե տևողությամբ խաղեր էին կազմակերպում տարբեր խմբերով: Դասասենյակում սիրելի անկյուններից էր մարզագորգը, իսկ ահա բակ-պարտեզում ավելի ակտիվ խաղեր էին խաղում: Շարունակել կարդալ “Մարզական գործունեության ամփոփում. 2019-2020 ուստարի”

Ես ամփոփում եմ ու գնահատում

Մուշեղ Կայայանն ամփոփում է իր ուսումնական տարին: