Design a site like this with WordPress.com
Get started

Սովորողների ինքնագնահատման փաթեթներ

նկկկկկարԳնահատել, նշանակում է ստեղծագործել:

 Գյոթե

Սովորողների հետ ընտանեկան դպրոցներում սկսեցինք ամփոփել 2019-2020 ուստարին՝ առանձնացնելով ամենասիրելի նախագծերը, աշխատանքները, ճամփորդությունները, փորձեցինք արձանագրել մեր ձեռքբերումները, հաջողությունները, ունեցած դժվարությունները, ինչպես նաև սովորողները ներկայացրել են իրենց ամառային պլաններն ու հաջորդ՝ նոր ուսումնական տարուց ունեցած ակնկալիքները:

Ինքնագնահատման յուրօրինակ փաթեթ է ստացվել, որը տեանելի է դարձնում սովորողի կարողություններն ու հմտությունները, գիտելիքները: Փաթեթում տեսանելի են մեդիահմտությունների կիրառումը՝ աշխատանքը Power point խմբագրով, լուսանկար, նկար ավելացնելը, հղում տեղադրելը:

Կարևոր է սովորողի արձագանքը, ինչպես նաև անդրադարձը իր անցած ու անցնելիք ուսումնական ճանապարհին:

Շարունակելի…

Ես ամփոփում եմ ու գնահատում

Միքայել Նազարյանն ամփոփոում է իր ուսումնական տարին:

Ես ամփոփում եմ ու գնահատում

Լիլիթ Անանյանն ամփոփումէ իր ուսումնական տարին:

Ես ամփոփում եմ ու գնահատում

Դավիթ Արզումանյանն ամփոփում է իր ուսումնական տարին: