Հարություն Պետրոսյանն ամփոփումէ 2019-2020 ուսումնական տարին:
Month: Հունիսի 2020
Տարեվերջյան ստուգատես. ուսումնասիրություն
Կարինե Խառատյանի բլոգ՝ բլոգավարության նախագիծ
- Հրապարակված են սովորողների մեծ մասի (26-ից 17) բլոգները:
- Սովորողների բլոգները համապատասխանում են դասվար ներկայացված նախագծին:
- Նախագծի իրականացման ընթացքում սովորողները կատարել են հետևյալ աշխատանքները՝
- Բլոգի բացում
- Ձևի ընտրություն, բլոգային հարթակի ձևավորում, անվանափոխում
- Բաժինների բացում, դասավարում
- Գրառումների տեղադրում
- Հղումներով նյութերի և գրառումներ իրականացում
- Նկարների ներբեռնում և տեղադրում
- Արտաքին հղումների տեղադրում
- Նախատեսվում է կիսատ աշխատանքները շարունակել ամռան ընթացքում:
Մանկավարժական հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
Հունիսի 23-ին կրթահամալիրի տնօրենը հանդիպեց կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հերթական խմբի հետ: Հանդիպմանն ընդառաջ ներկայացվել է 2019-2020 ուստարվա գործունեության ամփոփումը:
Հանդիպման ընթացքում կրթահամալիրի տնօրենը առաջարկեց քննարկել 1-3-րդ դասարանի դասվարին ներկայացվող պահանջները, դրանց համապատասխանությունը մեր ունեցած, ձեռք բերած կարողություններին ու հմտություններին: Բացի մասնագիտական գիտելիքներից կարևոր են մարզական, երաժշտական ունակությունները, դրանց կազմակերպումը:
Հաջորդիվ քննարկումը 1-3-րդ դասարանների ուսումնական պլանի քննարկումն էր. անդրադարձը խոցելի կետերին՝ մասնավորապես օտար լեզուների պարապմունքներին դասվարների պարտադիր մասնակցությանը: Շարունակել կարդալ “Մանկավարժական հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ”
Ընտանեկան ճամփորդություն դեպի Գառնի
Նազարյանների ընտանեկան դպրոցը շարունակում է իր ճամփորդական նախագիծը: Այս անգամ Գառնի գյուղի Ազատ գետի ափին են:
Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպմանն ընդառաջ
Նախագիծը՝ մանկավարժության բլոգում
2019-2020 ուստարի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանի դասվար Արևելյան դպրոց-պարտեզում. ուսումնական բլոգը՝ https://harutyunyananahitblog.wordpress.com/
2020-2021 ուստարի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երրորդ դասարանի դասվար Արևելյան դպրոց-պարտեզում. ուսումնական բլոգը՝ https://anahitharutyunyan.edublogs.org/ (դեռ հրապարակումներ չկան)
տեղեկանք # 1
- դասընթացի (դասընթացների) ծրագրի
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
- մեթոդական մշակումների, հոդվածների
Հոդվածներ «Դպիրում»
- «Հեռավար ուսուցումը որպես ընտանեկան ինքնակրթության հարթակ»
- «Կար-չկար մի անսովոր տուն….»
- «Մարզական գործունեության ամփոփում. 2019-2020 ուստարի»
Մեթոդական մշակումներ բլոգում
- Տնային աշխատանքը որպես լրացուցիչ կրթություն: Կազմակերպումն ու զարգացումը:
- Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում
Շարունակել կարդալ “Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպմանն ընդառաջ”
Առցանց պարապմունքներ Ms Teams հարթակում
Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ընթացքում Ms Teams հարթակում սովորողների հետ հանդիպման տեսագրություններն են:
Տեսահանդիպում Ms Teams հարթակում
Բանավոր մաթեմատիկա «Թվի բնութագրում»
Ընթերցում-քննարկում. Ղազարոս Աղայան «Տարի ու չորս եղանակ»
Աշխատանք Ms Powerpoint խմբագրով
Շարունակելի…
«Ուսումնական ամառ» նախագծային առաջադրանքների փաթեթ
Սիրելի՛ սովորող, ջերմ ու արևոտ ամառ է: Դու շարունակում ես մնալ տանը, ընտանիքիդ հետ: Իհարկե, առողջությունը կարևոր է, ու պետք է հետևել առողջության պահպանման բոլոր կանոններին: Փորձել եմ հետաքրքիր աշխատանքներ առաջարկել քեզ, որպեսզի ամառդ ուսումնական ու հետաքրքիր լինի:
Բակում կամ տանը շատ խաղա՛, մարզի՛ր մարմինդ ու միտքդ, կոփվի՛ր, վայելի՛ր մաքուր օդը, արևը, ջուրն ու մրգերը: Ամեն օր կարդա՛, հաճախ երազի՛ր: Ընտանիքիդ հետ ճամփորդի՛ր, նոր բաներ սովորի՛ր ու սովորեցրո՛ւ:
Քեզ մաղթում եմ առողջ, ուրախ ու ուսումնական ամառ:
Հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին առաջարկում եմ աշխատել այս նախագծային փաթեթներով: Աշխատանքներդ, պատումներդ, տեսանյութերդ ուղարկի՛ր իմ էլեկտրոնային փոստին:
Նախագծային ուղղությունները՝
- «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության փառատոն
- «Պզպզան մեղվանոց» ամառային ուրախ նախագիծ
- «Բազմապատկում և բաժանում» տեսադասերի փաթեթ
Շարունակվող նախագծեր՝
Հետաքրքիր փաստեր մեղուների մասին
«Պզպզան մեղվանոց» ամառային ուրախ նախագիծ
Ռուզաննա Դանիելյանը մեղուների մասին հետաքրքիր փաստեր է ներկայացնում:
Ինքնաստուգման փաթեթներ
Ինքնաստուգման այս փաթեթները նախատեսված են հեռավար ուսուցման երրորդ դասարանի սովորողների համար:
«Ուսումնական մեղվանոց» ուրախ նախագիծ
Նախագծի հիմքը՝ «Ուսումնական մեղվանոց» նախագիծը
Նախագծի նպատակը՝
Մասնակցել «Ուսումնական մեղվանոց» նախագծին
Նախագծի խնդիրները՝
- մեղուների մասին տեղեկությունների ձեռքբերում.
- լեզվական ու ստեղծագործական աշխատանքների իրականացմամբ զարգացնել ստեղծագործական մտածողությունը.
- այցելել մեղվանոց, յուրացնել ու պահպանել անվտանգության կանոնները.
- ստեղծել ուսումնական փաթեթներ. տեսանյութեր, ռադիոնյութեր…: