Այս շաբաթվա ընթացքում՝ ելնելով սովորողների նախասիրություններից ու հետաքրքրություններից, ինչպես նաև ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողների մասնագիտական հմտություններից, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են բազմազան, ուսումնական-ուսուցողական, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր: Նախապես՝ քննարկելով ու ունենալով իմ խորհրդատվությունը, շաբաթվա աշխատակարգում հրապարակվեցին նախագծային ուղղությունները. ընդգրկումը լայն էր ու բազմաբովանդակ: Իսկ ահա շաբաթվա վերջում ամփոփvում են արդյունքները:
«Իմ անունը» նախագիծ
«Իմ անունը» նախագիծ, որի շրջանակում սովորողն ու իր ընտանիքը ներկայացնելու են սովորողի անվան նշանակությունը, ծագումնաբանությունը, անվանակոչման պատմությունը:
«Լեգո» նախագիծ՝
- Մուշեղ Կայայան և ընտանեկան դպրոց «Գաղտնի սնդուկ» # 3
- Նատալի Գալստյան և ընտանեկան դպրոց «Ուսումնասիրելով աշխարհի քարտեզը»
«Նկարչական» նախագիծ
- Կարեն Պողոսյան և ընտանեկան դպրոց «Իմ նկարների աշխարհում»
- Նարինե Վիրաբյան և ընտանեկան դպրոց «Այլընտրանքային նկարչություն»
«Բույսերի խնամք. ավոկադո» նախագիծ
- Վարդան Ղարագյոզյան և ընտանեկան դպրոց «Բույսերի խնամք. ավոկադո»
«Մարզական» նախագիծ
- Կարեն Պողոսյան և ընտանեկան դպրոց «Մարզական առավոտ»
«Պարային» նախագիծ
- Դանիելա Խուդոյան և ընտանեկան դպրոց «Վրացական պար»