Design a site like this with WordPress.com
Get started

Մայիսյան հավաքի ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ամփոփում. 4.05-8.05

thumbnail_ImageՇաբաթվա աշխատակարգը նախապես հրապարակվել է:

Ընտանեկան դպրոցները հանդես են եկել նախագծերի առաջարկներով: Ընտանեկան նախագծերի ամփոփումը հրապարակված է:

Ըտանեկան ռադիո նախագծեր՝

Ռադիո «Ընկերություն». «Ռադիոհորինուկներ» հավելված

Ուսումնական նախագիծը՝ «Աղայան + Ռոդարի» Շարունակել կարդալ “Մայիսյան հավաքի ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ամփոփում. 4.05-8.05”

Նկարների առցանց ցուցահանդես

Դանիելա Խուդոյանը և Խուդոյանների ընտանեկան դպրոցը ներկայացնում է Դանիելայի նկարած նկարները: Դանիելան յուրաքանչյուր նկարը մեկնաբանում է:

Ընտանեկան դպրոցների նախագծերը

wp-158566341621165877238308372489.jpgՄայիսյան հավաքի այս շաբաթվա ընթացքում՝ ելնելով սովորողների նախասիրություններից ու հետաքրքրություններից, ինչպես նաև ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողների մասնագիտական հմտություններից, ընտանեկան հեռավար-առցանց դպրոցները ներկայացնում են բազմազան, ուսումնական-ուսուցողական, մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր: Նախապես՝ քննարկելով ու ունենալով իմ խորհրդատվությունը, շաբաթվա աշխատակարգում հրապարակվեցին նախագծային ուղղությունները. ընդգրկումը լայն էր ու բազմաբովանդակ: Իսկ ահա շաբաթվա վերջում ամփոփում են արդյունքները:

«Մարզական խաղեր անգլերենով» նախագիծ՝

Մարի Եղիազարովա և ընտանեկան դպրոց «Մարզվում ենք ու սովորում անգլերեն » # 1

«Ընթերցանություն» նախագիծ Շարունակել կարդալ “Ընտանեկան դպրոցների նախագծերը”

Նոեմին ողջունում է ԱՄՆ-ից

Նոեմի Հակոբյանը գտնվում է ԱՄՆ-ում: Այս տեսանյութում նա պատմում է իր առօրյայի մասին:

Ընտանեկան նախագիծ «Մարզվում ենք ու սովորում անգլերեն» # 1

Մարի Եղիազարովան ու իր մայրիկը՝ Շողեր Հարությունյանը, առաջարկում են անգլերեն ինտերակտիվ խաղ, որի ընթացքում սովորողը և՛ ցատկոտում է, և՛ հեգելով անգլերեն բառերը ոչ միայն յուրացնում է դրանց ճիշտ գրելաձևը, այլ նաև սովորում է կենտրոնացնել ուշադրությունը:

Առաջին ուսումնական պարապմունքի ընթացքում Մարին ցատկոտել ու հեգել է հետևյալ անգլերեն բառերը՝

  • cat — կատու
  • dog — շուն
  • book — գիրք
  • big — մեծ
  • pig — խոզ
  • cake — տորթ

Լեգո նախագիծ

Միքայել Նազարյանն ու Նազարյանների ընտանեկան դպրոցը լեգո նախագիծ է ներկայացնում, որտեղ լեգոների մասին հետաքրքիր փաստեր է ներկայացնում: