Լինում է չի լինում մի մուկ է լինում։ Նա կատուներից չէր վախենում։
Մի օր կատուների թագավորը հրամայում է իր օգնական կատուներին, որ այդ մկնիկին անպայման բռնեն և բերեն իր մոտ։ Օգնական կատուները խորամանկությամբ բռնում են մկնիկին և տանում են իրենց թագավորի մոտ։ Թագավոր կատուն շատ է ուրախանում, որ համեղ ճաշելու է այդ օրը, բայց հենց ձեռքը մոտեցնում է, որ բռնի մկնիկին, այս մուկը ուժեղ կծում է կատուների թագավորի ձեռքը և հետո` քիթը։
Մուկը մնացած օգնական կատուներին վախեցնում է, որ բոլորին կկծի, եթե իրեն մոտենան ու ինչ որ ասի` պետք է լսեն իրեն։ Օգնական կատուները վախեցան և որոշեցին կատարել այդ մկնիկի հրամանները։
Ահա, թե ինչպես մի անվախ մուկ դարձավ կատուների թագավորը։