Արձագանքում են ծնողները

wp-15848118740398271601468274568019.jpgԱրևելյան դպրոցի երկրորդ դասարանի ծնողները հեռավար (առցանց) ուսուցման մասին ներկայացնում են իրենց կարծիք-դիտարկումները: Դրանք ներկայացվում են առանց խմբագրման:

Այս արտակարգ պայմաններում հեռավար ուսուցումը իսկական փրկություն է։ Իմ երեխան մեծ սիրով է կատարում հեռավար ուսուցուման միջոցով տրվող տնային առաջադրանքները։ Ես շատ շնորհակալ եմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ունի հեռավար ուսուցման ծրագիր, որի շնորհիվ իմ երեխան հետ չի մնում ուսումնական ծրագրից։

Հերմինե Խաչատրյան՝ Նարինե Վիրաբյանի մայրիկ

Մինչ մենք մտածում էինք, թե ինչ կերպ պիտի լցնենք մեր երեխաների առօրյան այս օրերին, Սեբաստացի կրթահամալիրն իր արդյունավետ լուծումով թեթևացրեց մեր հոգսը։ Շուրջ մեկ շաբաթ սովորողները կարողացան պարբերաբար աշխատել դասավանդողների հետ, կրթվել ու նաև արդյունավետ ժամանց ունենալ։ Կարծում եմ, որ հեռավար ուսուցման այլ լուծումը ամենաարդյունավետ, ճիշտ ու դրական որոշումն էր։ Որպես ծնող ոգևորությամբ էի նայում, թե ինչպես է տղաս կենտրոնացած աշխատում ու սպասում, թե երբ պետք է դասավանդողը հաջորդ առաջադրանքը ուղարկի։ Շնորհակալ եմ նման դրական լուծման, հետևողական աշխատանքի ու այս ձևով սովորողներին  կրթություն և իմացումի հրճվանք պարգևելու համար։

Էմմա Այվազյան՝ Վարդան Ղարագյոզյանի մայրիկ

Հարգելի Անահիտ, բարի երեկո։ Կներեք ուշ պատասխանի համար, մենք աշխատանքային ժամից հետո ենք կատարում առաջադրանքները։

Հեռավար ուսուցման  մասին ունեմ շատ դրական կարծիք, մոտ 2 տարի առաջ ևս անհրաժեշտություն էր առաջացել մեծ աղջկաս դասերի ժամանակ, և արդյունքում մենք ունեցանք շատ լավ փորձ։ Երեխայի մոտ նաև ձևավորվում է պատասխանատվության զգացումը։ Մինչ մնացած դպրոցները, և ոչ միայն, փնտրում են հեռավարը կազմակերպելու ուղիներ, մենք արդեն ունենք կազմակերպված ,փորձված և արդյունավետ հեռավար ուսուցում։

Շնորհակալ եմ Ձեզ և կրթահամալիրին։

Լալա Յոլյան՝ Լիլիթ Անանյանի մայրիկ

Հեռավար ուսուցումը ինձ համար մեր դպրոցի առավելություններից է,որի համար շատ շնորհակալ եմ:Կարծում եմ,երեխաները ժամանակի հետ ավելի ինքնուրույն և կազմակերպված կկատարեն իրենց աշխատանքները,առանց ծնողի օգնության,ինչպես նաև սա միջոց է՝միշտ կապի մեջ լինելու,աշխատելու,սովորելու,ակտիվ լինելու և ստեղծագործելու։ Շնորհակալ եմ։

Շահանե Չիկովանի՝ Դանիելա Խուդոյանի մայրիկ

Բարև Ձեզ ընկեր Անահիտ ջան, կարծիքս դրական է, բայց շատ դժվար գործընթաց է ինձ համար, քանի որ մինչև գործից գալիս եմ և ես եմ հոգնած լինում, և Կարենս չի ուզում դաս անել: Բայց անխոս շատ լավ է:

Մարգարիտա Ալոյան՝ Կարեն Պողոսյանի մայրիկ

Հեռավար ուսուցոմը շատ եմ կարևորում։ Իմ կարծիքով, դա շատ ճիշտ մոտեցոմ է, քանի որ  այդ կերպ երեխան իր սովորածը ոչ միայն չի մոռանում, այլ նաև տանը եղած ժամանակ նույնպես  նոր գիտելիք է ստանում:  Շատ շնորհակալ եմ, որ համբերատար պատասխանոմ եք մեր հարցերին մեր սիրելի ընկեր Անահիտ:

Տաթև Գալստյան՝ Նատալի Գալստյանի մայրիկ

Հարգելի Անահիտ, որախ եմ, որ առցանց ուսուցմամբ առանձնանում ենք մյուս դպրոցներից։ Վստահ եմ, որ այն ինչ մենք համատեղ հիմա անում ենք, շատ շուտով մյուսները պետք է փորձեն կրկնել, որովհետև շարժվում ենք շատ ճիշտ ուղղությամբ։ Շատ ծնողների համար դժվար է կազմակերպել այս ամենը աշխատանքից հետո, քանի որ երեխաները դեռ չեն կարողանում մենակ աշխատել, բայց արժե չարչարվել մի քիչ հանուն մեր երեխաների համար, մինրև նրանք ինքնուրույն կսկսեն աշխատել։

Շնորհակալություն։

Սոնա Ժամկոչյան՝ Հարություն Պետրոսյանի մայրիկ

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s