«Ամանոր» ձմեռային ուսումնական նախագիծ

Նպատակը՝ ուսումնական գործունեության արդյունքում ձեռք բերած կարողությունների, հմտությունների և գիտելիքների շնորհիվ  դասարանի և սովորողների մոտ արձանագրել որակական աճ՝ ուսումնառության ու ինքնուրույնության առումով:

Խնդիրները՝

  • ·         Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
  • Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • ·         Անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • ·  Օրինաչափություններ գտնելու և դրանք շարունակելու կարողության զարգացում
  • ·         ՏՀՏ հմտությունների զարգացում
  • ·         Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

 

Նախագծի տևողությունը՝

Նախագիծը մեկնարկում է դեկտեմբերի 1-ից և ավարտվում է փետրվարի 28-ին: Այն իր մեջ ներառում է առանձին նախագծեր, որոնք հանդես են գալիս այս նախագծի ենթանախագծեր:

Նախագծի իրականացման ընթացքը`

Նախագիծը մեկնարկում է ձմռան մասին սովորողների ունեցած ինֆորմացիայի քննարկմամբ, եղանակային առանձնահատկությունների, տևողության մասին զրույց-քննարկումներով, ռադիո «Բզեզ»: Սրան հաջորդում է լեզվագործունեությունն ու գրական ստեղծագործությունների հետ աշխատանքը: Ձմեռային եղանակային դիտարկումները նախատեսվում է սկսել ձնային տեղումներից հետո: Ձմեռը խաչվում է Ամանորի հետ, և այս երկու նախագծերը որոշակի շրջան ընթանում են միաժամանակ, և շատ դեպքերում առանձնացնելու անհրաժեշտություն չի առաջանում: Նախատեսվում է նկարների, բացիկների, անսովոր տոնածառների, խաղալիքներ մի ողջ շարք: Բացի անհատական աշխատանքներց՝ ուսումնական գործունեության մաս է դառնում դասարանի, դպրոցի ձևավորումը: Ամանորյա տոնակատարությունից հետո ձմեռային արձակուրդն է մեկնարկում, որը ուսումնական նախագծերի իրականացման ընթացք է, և մասնակից են դառնում ընտանիքի անդամները: Ընթացքը շարունակում են Հանրակրթական Դիջիթեքն ու Թումանյանական օրերը:

Նախագիծն իր մեջ ներառում է գործունեության հետևյալ ոլորտները՝ լեզվական-ստեղծագործական, տեխնոլոգիական-մեդիատեխնոլոգիական, երաժշտական, մաթեմատիկական, մարզական:

Լեզվական-ստեղծագործական + մեդիա

Անհատական նեթբուքնոթբուքերը աշխատանքային հիմնական գործիքներից են: Առավել հաճախ կիրառվում են MS Office Word, Power Point , Autodesk Sketchbook ծրագրերը:

Ձմեռը (ձյուն, փաթիլ, Ամանոր, Նոր տարի), որպես բառ, խաղային է ու ստեղծագործական աշխատանքի լայն հնարավորություն է ընձեռում: «Խաղալով» այս բառի հետ, հնարավոր է սովորողներին բացի ստեղծագործելու հնարավորությունից, փոխանցելու նաև լեզվական գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ:

Ստորև առանձնացված աշխատանքներից որոշները կատարելու են խմբերով: Այս փուլում աշխատելու են 2-3 հոգանոց խմբերով:

Բառախաղերի շարք

Ա. Սովորողները իրենց մտքում փնտրում ու գտնում են բառեր, որոնք անմիջական կապ ունեն ձմռան հետ ու փորձում են այդ «կապը» յուրովի մեկնաբանել:

Բ. Պրիզմա մեթոդով բացել ձմեռ բառը, ստանալ նոր բառ: Ձմեռ և ստացված բառով կազմել ամենատարբեր ու հետաքրքիր նախադասություններ :Աշխատում են 2-3-4 հոգանոց խմբերով: Ստացված պրիզմաները փոխանակում են խմբերի միջև, որպեսզի խմբում ստացված երկու բառերով կազմեն են մեկ կամ երկու նախադասություն: Ներկայացնում են թղթային ու էլեկտրոնային ձմեռային պրիզմաների շքերթ:

Գ. Ձմեռ, ձյուն, փաթիլ բառով կազմել բառակապակցություններ: Ամենահետաքրքիր բառակապերը դարձնել նախադասության, պատմության հիմք կամ վերնագիր:

Դ. Ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր, ինչպիսի՞, ի՞նչ է անում հարցերի օգնությամբ գտնել համապատասխան ձմեռային կամ ձմռան հետ առնչվող բառեր ու դրանց կիրառությամբ կազմել նախադասություններ:

Ե. Ստեղծել ձմեռային պատմությունների, հեքիաթների շարք «Ձմեռային հեքիաթը», «Ձյան փաթիլը», «Սև ու սպիտակ ձմեռը» վերնագրերով:

Զ. Հորինել ու գրել նամակներ ձմռանը ու Ձմեռ պապիկին «Բարև, ձմեռ» ու «Նամակ ձմեռ պապիկին» վերնագրերով:

Է. Հորինել ու գրել տոնական շնորհավորանքներ:

Ը. Հավաքել ձմեռային առած-ասացվածքներ, հորինել նորերը: Ստեղծել մեդիաընթերցարանների շարք:

Թ. Հորինել ձմեռային ու ամանորյա հանելուկներ, շուտասելուկներ: Ստեղծել մեդիաընթերցարանների շարք:

Ժ. Ստեղծել Խնկոյանի «Ձմեռ»  և Հովհաննես Թումանյանի «Ծաղիկները» բանաստեղծությունների մեդիատարբերակները:

Ի. Կազմել անսովոր տոնածառերի անձնագրերը:

Լ. Ձմեռ բառով հորինել աքրոստիկոսներ: Ստեղծել դրանց մեդիաընթերցարանը:

Գրական ստեղծագործությունների ցանկ

Աթաբեկ Խնկոյան «Ձմեռ»

Հովհաննես Թումանյան «Ծաղիկները»

Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը»

Ջանի Ռոդարի «Շփոթ պապը»

Ջանի Ռոդարի «Ոչ մի բանից մարդուկը»

Դոնալդ Բիսսեթ  «Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը»

Դոնալդ Բիսսեթ  «Ցանկությունների ծառի տակ»

Տեղեկատվական տեքստ՝ Նոր տարին տարբեր երկրներում

Տեղեկատվական տեքստ. ձմռանը քնող կենդանիները

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Պ. Կոելիո. Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Տեղեկատվական տեքստ. Էլֆեր

Տեղեկատվական տեքստ՝ Նոր տարի. օրացույց

Ձմեռային առած-ասացվածքներ

Ձմեռվա վարդը կրակն է:

Ամառվա փուշ՝ ձմեռվա նուշ:

Ամառ բեր, ձմեռ կեր:

Ուսումնական մուլտֆիլմեր

Ձյուն 1

Ձյուն 2

Դիտում-քննարկում

Ընտանեկան նախագծեր

Ինչպե՞ս ենք պատրաստվում Նոր տարվան

Ընտանեկան տոնական նախապատրաստության ավանդույթները ներկայացնում են ռադիոհաղորդումների, հարցազրույցների տեսքով:

Մաթեմատիկա

Օրացույց: Տարի, տարվա եղանակներ: Տարվա ամիսներ: Ձմռան ամիսներ: Շաբաթվա օրեր: Ուսումնական օրացույց. Ամանորին մնաց … օր:

Երկնիշ թվերով գործողություններ:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ստեղծել ձմեռային, ամանորյա նկարաշարեր ջրաներկով, գուաշով, paint նկարչական ծրագրով:

Ստեղծել Սևուսպիտակ ձմեռների շարք՝ օգտագործելով սև ու սպտակ ստվարաթղթեր, շտրիխ, սպիտակ գուաշ:

Պատրաստել անսովոր տոնածառեր, ձնեմարդուկներ, խաղալիքներ՝ օգտագործելով բազմազան նյութեր:

Ձևավորել դասասենյակը:

Պատրաստել տոնական բացկներ: Ստեղծել էլեկտրոնային տոնական բացիկներ:

Ձնեմարդ թղթից

http://poqrik.am/yerexanerin/hmut-dzerqer/%D5%B1%D5%B6%D5%A5%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4-%D5%A9%D5%B2%D5%A9%D5%AB%D6%81/

Եղևնի օրիգամի տեխնոլոգիայով

http://poqrik.am/yerexanerin/hmut-dzerqer/%D5%A5%D5%B2%D6%87%D5%B6%D5%AB-%D6%85%D6%80%D5%AB%D5%A3%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BE/

Եղևնի թղթից

http://poqrik.am/yerexanerin/hmut-dzerqer/%D5%A5%D5%B2%D6%87%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%B2%D5%A9%D5%AB%D6%81/

Թղթե տոնածառ

http://www.supersadovnik.ru/masterclass.aspx?id=168

Փաթիլներ պլաստիկ շշերից

http://poqrik.am/yerexanerin/hmut-dzerqer/%D6%83%D5%A1%D5%A9%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BA%D5%AC%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%B7%D5%B7%D5%A5%D6%80%D5%AB%D6%81/

Ամանորյա տոնածառերի ու խաղալիքների տարբերակներ

https://harutyunyananahitt.wordpress.com/2014/12/06/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF/

Տոնածառ թղթից

http://poqrik.am/yerexanerin/hmut-dzerqer/%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AE%D5%A1%D5%BC-%D5%A9%D5%B2%D5%A9%D5%AB%D6%81/

Երաժշտական

Ամանորյա երգերի ուսուցում, բեմականացում, նախապատրաստում Ամանորյա դիմակահանդեսին:

Ձմեռային և Ամանորյա երգերի շարք:

https://anahitharutyunyanblog.wordpress.com/2017/11/26/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1-%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80/

Մարզական

Ազգային խաղեր

Մարզական խաղեր

Ձմեռային խաղեր. սահնակ

Ուսումնական ճամփորդություններ

Այցելություն Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Ներկայացման մասին տպավորությունները ամփոփովում են մեդիապատումների տեսքով:

Նախագծի ամփոփում

Նախագծի ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: